Լոնդոնում ընթանում է է վերջին տասնամյակների ամենամեծ՝ 500 հազար մասնակցով գործադուլը
Մեծ Բրիտանիայում վերջին տասնամյակի ամենախոշոր գործադուլի մասնակիցները երթ են սկսել Լոնդոնի կենտրոնում: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կրթության ազգային միության (NEU) անդամները Պորտլենդ Փլեյսից՝ քաղաքի կենտրոնական մասում գտնվող Մերիլեբոն շրջանի փողոցից, կշարժվեն դեպի Վեստմինսթեր: Ցուցարարները բողոքում են կառավարության նոր օրենքի դեմ՝ աշխատանքի նվազագույն մակարդակի, գործադուլների ժամանակ առաջին անհրաժեշտության ծառայությունների և աշխատավարձերի բարձրացման մասին:
Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայում հարյուր հազարավոր աշխատողներ գործադուլ են անում: Հիմնական խումբը կազմված է մանկավարժներից՝ ավելի քան 300,000 ուսուցիչներ Անգլիայից և Ուելսից և 70,000 աշխատակիցներ 150 բրիտանական համալսարաններից: Բացի այդ, գործադուլին մասնակցում են պետական ծառայողները, երկաթուղայինները և տրանսպորտի ոլորտի այլ աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ դրան կարող է մասնակցել մինչև կես միլիոն մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները