Տեսչական մարմնի ղեկավարի և «Մալաթիա» տոնավաճառի տնօրինության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում այսօր տեղի է ունեցել Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետների հանդիպումը «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ըկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։
Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ հանդիպման ընացքում քննարկվել են Տեսչական մարմնի կողմից արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքերի իրականացման հարցը։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօրվանից սկսած տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է հստակ և ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են ուղղակի և անմիջական սպառնալիք հանդիսանալ հրդեհների առաջացման, տարածման և մարդկանց անվտանգության համար, որից հետո նոր միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։
Տոնավաճառի տնօրինությանը ներկայացվել է նաև այն խնդիրը, որ պետք է սեղմ ժամկետում ներկայացի մնացյալ այն աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերը, որոնք թեև ուղղակի սպառնալիք չեն հրդեհների առաջացման համար, սակայն դրանց իրականացումը նույնպես բխում է հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջներից։
Ընկերության տնօրենը հայտնել է, որ նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ դիրքորոշում կարող է ներկայացնել միայն նախագիծ-նախահաշիվ կազմելուց և դրա արդյունքում անհրաժեշտ ներդրման ծավալը հասկանալուց հետո։
Ըստ աղբյուրի, տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը նշել է, որ եթե անհրաժեշտ ներդրում իրականացնելու մասով ընկերության տնօրինությունը հստակ ժամկետում այն իրականացնելու դրական դիրքորոշում չհայտնի, ապա տոնավաճառի գործունեությունը չի վերսկսվի։
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսագետ. «Մալաթիա» տոնավաճառ-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի
- Ղազինյան. Տոնավաճառի փակումն ունի լայն քաղաքական ենթատեքստ
- «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն ու աշխատակիցները գնում են ՔՏՀԱ տեսչական մարմին
- Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք. Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են
- Մալաթիա տոնավաճառում իրավիճակը գնահատվում է հրդեհապայթյունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան