Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է իր մահից հետո հուղարկավորվել Ուկրաինայում։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես բացարձակապես վստահ եմ մեր հաղթանակում, բայց եթե չտեսնեմ այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, ապա իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային»,- դատարանի նիստի ժամանակ Vivamed կլինիկայից, որտեղ բուժման կուրս է անցնում, տեսակապի միջոցով ասել է Սաակաշվիլին։
Սաակաշվիլին խոսել է ուկրաիներեն: Նրա խոսքը թարգմանել է դատարան հրավիրված թարգմանիչը։ Ելույթի ավարտից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է «Ուկրաինա» գրառմամբ շապիկը և մասամբ մերկացրել ստամոքսը՝ ցույց տալու համար, թե որքան վատ է։ Դատավոր Գիորգի Արևաձեի հարցին, թե սննդամթերք ու դեղորայք ստանում է, Սաակաշվիլին դրական է պատասխանել։
Չորեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը հերթական նիստն է անցկացնում Սաակաշվիլու առողջական պատճառներով ժամանակավոր կամ լրիվ ազատ արձակման վերաբերյալ փաստաբանների միջնորդության առնչությամբ։ Նիստին նախատեսվում են լսել առողջապահության ոլորտի մասնագետներին, ինչպես նաև Vivamed կլինիկայի բժիշկներին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք
- Կլինիկայի տնօրենը Սաակաշվիլին հորդորել է լիարժեք վերսկսել բուժման կուրսը՝ մահացու ելքից խուսափելու համար
- Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել Սաակաշվիլիին
- Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը
- Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի
- Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական թեստավորումից՝ առանց արևմտյան բժիշկների մասնակցության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան