Վահան Կոստանյան. Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը
Հայաստանը հետախուզական տվյալներ է տիրապետում, ըստ որոնց Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի դեմ, որը խափանվեց Իրանի գործողությունների շնորհիվ։ Այս մասին Al Monitor-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
«Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանը նախապատրաստում էր ավելի մեծ ագրեսիա, երբ հարձակվեց Հայաստանի վրա անցյալ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը: Իրանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Իրանի հետ սահմանը կարևորագույն նշանակություն ունի Երևանի համար: Ունենք երկու փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ուստի արտաքին աշխարհ տանող միակ դարպասները բացվում են Իրանի և Վրաստանի տարածքով»,-ասել է Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ. ՀՀ ՔԿ
- Սեպտեմբերի 13-ին հակառակորդը չպահվող դիրքով մխրճվել է, շրջանցել և ևս 3-4 դիրք գրավել. Օհանյան
- Թաթոյան. Ադրբեջանցիները սեպտեմբերի 13-14-ից հետո հափշտակել են մեր քաղաքացիներին պատկանող 7 մեքենա, մինչև 6000 հատ ոչխար
- Սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ. Ալեն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին