Վարդան Բալյան. 2022-ի հունվար-նոյեմբերին ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ի՞նչ ապագա
Շահումով խաղերի դեմ պայքարի ազատամարտիկ ինքնահռչակված իշխանության օրոք ՊԵԿ տվյալներով 2022-ի հունվար-նոյեմբերին ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել, ըստ որում, այստեղ ներառված չեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության արված խաղադրույքների զգալի մասը և խաղատներում կատարված խաղադրույքները: Սա ռեկորդային, աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ։ Համեմատության համար նախահեղափոխական 2017 թվականին ինտերնետային խաղադրույքները կազմել են 138,5 մլրդ դրամ, 2018-ին՝ 333,6 մլրդ դրամ, 2019-ին՝ 1,1 տրլն դրամ, 2020-ին՝ մոտ 2 տրլն դրամ, 2021-ին՝ 3,9 տրլն դրամ։
Արևմտամետի ֆեյք իմիջով ներկայացող գործող իշխանության օրոք 2022 թվականին Ռուսաստան-Հայաստան ապրանքաշրջանառությունը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 5 միլիարդի, ըստ որում, աննախադեպ աճել է արտահանումը՝ 4 անգամ, 2.5 միլիարդ դոլլար:
5 անգամ ավելացել են Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները՝ կազմելով համարյա 4 միլիարդ:
Ու այս աճն ամբողջությամբ սպեկուլյատիվ է՝ պայմանավորված ռուսների նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցման հնարավորություններով՝ իրական տնտեսության աճ ընդհանրապես չկա:
Եվ այս ամենի համատեքստում գոռում-գոչում ենք՝ ապագա կա՞՝ կա՛ ապագա: Տրամաբանական հարց է առաջանում, բայց ոչ թե ինչպիսի՞ ապագա, այլ ի՞նչ ապագա»։
Հարակից հրապարակումներ`
- 2022թ.-ին տրանսֆերտային ցուցանիշը ռեկորդային է եղել՝ 2.5 մլրդ դոլար. Մարտին Գալստյան
- 2022թ.-ին ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են 96.3 %-ով. Մարտին Գալստյան
- Տարվա ընթացքում արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ. Մարտին Գալստյան