COVID-19 համավարակը շարունակում է մնալ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ
Միջազգային առողջապահական կանոնների (2005) Արտակարգ իրավիճակների կոմիտեի տասնչորսերորդ հանդիպման ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը նշել է, որ հունվարի 30-ին լրանում է կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) որպես հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ որակելու 3 տարին, և COVID-19 համավարակը շարունակում է մնալ հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ՝ առողջությանը և առողջապահական համակարգերին էական վնաս պատճառելու կարողությամբ: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է. «Քանի որ մենք մտնում ենք համավարակի չորրորդ տարին, անկասկած, մենք հիմա շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ տարի առաջ, երբ Omicron-ով պայմանավորված ալիքն իր գագաթնակետին էր: Բայց 2023թ. դեկտեմբերի սկզբից ի վեր շաբաթական գրանցված մահերի դեպքերը աճում են: Անցած ութ շաբաթվա ընթացքում ավելի քան 170,000 մարդ է մահացել COVID-19-ի պատճառով, և դա ընդամենը արձանագրված մահվան դեպքերն են, մենք գիտենք, որ իրական թիվը շատ ավելի մեծ է: Մենք չենք կարող վերահսկել վիրուսը, բայց մենք կարող ենք անել ավելին բնակչության և առողջապահական համակարգերի խոցելիությունը լուծելու համար: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է բարձրացնել պատվաստումային գործընթացը (պատվաստել առավել ռիսկային խմբերի 100%-ին), բարձրացնել թեստավորման գործընթացը և շարունակել համաճարակային իրավիճակին համապատասխան միջոցառումների կիրառումը: Մենք հույս ունենք, որ այս տարի աշխարհը կանցնի նոր փուլի, որտեղ մենք հոսպիտալացումներն ու մահերը հնարավորինս ցածր մակարդակի կհասցնենք, և առողջապահական համակարգերը կկարողանան կառավարել COVID-19-ը ինտեգրված և կայուն ձևով։
Առողջապահական համակարգերը ներկայումս խիստ ծանրաբեռնված են՝ պայմանավորված COVID-19-ով, գրիպով և շնչառական սինցիտիալ վիրուսով (RSV) պայմանավորված դեպքերի բարձր մակարդակով: Այդ իսկ պատճառով պատվաստանյութերը և ախտորոշիչ միջոցները եղել և մնում են կարևոր ու առանցքային հիվանդությունների կանխարգելման գործում՝ փրկելով կյանքեր և թեթևացնելով բեռը գլոբալ առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար»:
Ելնելով վերը նշվածից առողջապահության նախարարությունը հորդորում է հետևողականորեն պահպանել հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները.
. պատվաստվել COVID-19-ի դեմ,
. ժամանակին ստանալ բուստեր դեղաչափը, հատկապես, եթե ռիսկի խմբում եք,
. կրել դիմակ,
. հաճախակի լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել,
. խուսափել զանգվածային միջոցառումներից, հատկապես, եթե ունեք որևէ ախտանշան,
. պահպանել սոցիալական հեռավորություն,
. հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր՝ «կրակեն» շտամի մասին և որքանով է այն վտանգավոր
- Պենտագոնը չեղարկել է COVID-19-ի դեմ զինվորականների ամբողջական պատվաստման մասին հուշագիրը
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 37 նոր դեպք, 2 մարդ մահացել է
- Գիտնականները հայտնաբերել են Չինաստանում COVID-ի բռնկման պատճառ դարձած շտամները
- Չինաստանում բռնկվել է COVID-19-ի նոր ալիք
- ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 միլիոնը
- ԵՄ-ն կոչ է անում կրճատել COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ պահեստների գերբեռնվածության պատճառով
- Աշխարհի բնակչության 90%-ը COVID-19-ի նկատմամբ ունի իմունիտետ․ ԱՀԿ
- Չինաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է COVID-19-ով հիվանդացության հակառեկորդ
- ԱԱ-2022. Ռոնալդոն COVID-19-ի պատճառով չի կարողացել մարզադաշտից հետևել խաղին
- Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր
- Covid-19-ի նոր ալիք է սպասվում
- Գերմանացի գիտնականները հայտարարել են` հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան