Կանգնեցրեք այս տեռորը. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց
Երևանում կանայք միանում են արցախցի մայրերի կոչին, որն ուղղված է Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։
Արցախցի մայրերը եվրոպացի ազդեցիկ գործչին, 7 երեխաների մորը կոչ են արեկ իր նպաստն ունենալ Արցախի էներգետիկ ահաբեկչությունը դադարեցնելու, հումանիտար ճգնաժամը լուծելու հարցերում։
Ի նշան արցախցի կանանց արդար պահանջի ու համերաշխության, մի խումբ կանայք նախաձեռնել են խաղաղ ակցիա Հայաստանում Եվրամիության պատվիրակության դիմաց։
«Սա միասնության ու համերաշխության նախաձեռնություն է։ Մենք այստեղ ենք՝ արցախցի կանանց նամակը մեր ձեռքով հանձնելու ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և խնդրել նրան նամակը Եվրահանձնաժողովի նախագահին հանձնել, արցախցի մայրերի ձայնը լսելի դարձնել։ արցախցի երեխաները հիսուն օրից ավելի է՝ մատնված են սովի, ցրտի, զրկված են դպրոցից ու մանկապարտեզից։ Կանգնեցրեք այս տեռորը, թույլ մի տվեք Ադրբեջանին գերի պահել 30 հազար երեխաների, մի դարձեք Ադրբեջանի հանցակիցը»,-ասաց ակցիայի մասնակիցներից Արաքսյա Գրիգորյանը՝ բարձրախոսով դիմելով ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին։
Նախաձեռնող անդամներից մեկը Եվրահանձնաժողովի նախագահին ուղղված նամակն ընթերցեց անգլերենով, որտեղ մասնավորապես ասված է.
«Մենք սովամահ ենք լինում ու սառում ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Մենք շրջափակման մեջ ենք Ադրբեջանի կողմից, որը գողանում է մեր գազն ու էլեկտրաէներգիան։ Սա պարզապես էներգետիկ ահաբեկչություն է։
Մենք կարող ենք շատ բանի դիմանալ հանուն մեր երեխաների, բայց մեզ շտապ օգնություն է պետք, և մեզ ձայն է պետք։ Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաներին լուռ սպանեն։
Գրում ենք ձեզ որպես աշխարհի ամենահզոր կին, բայց նաև որպես մայր, ով սիրում է իր յոթ երեխաներին և խորապես փայփայում է իր թանկագին ընտանիքը: Մեր սրտի խորքից հորդորում ենք ձեզ կանգնել արցախցի կանանց ու երեխաների կողքին և անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը չշարունակի իր դաժան շրջափակումը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի մայրերը բաց նամակ կփոխանցեն Եվրահանձնաժողովի նախագահին
- Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է Արցախ դեղորայք հասցնելու հնարավորությունը
- Այն, ինչի միջով անցնում է շրջափակված արցախցին, ոչ այլ ինչ է, քան հայի գենը փրկելու անձնազոհ տառապանք․Սենոր Հասրաթյան
- Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախի դպրոցներում կվերսկսվի դասապրոցեսը
- Ինչպես են դիմավորում ընտանիքի անդամներն ավելի քան մեկ ամիս հետո տուն հասած արցախցի աղջկան
- Ադրբեջանցիները ներխուժել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենան. երեխաներից մեկն ուշաթափվել է. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան