Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք. Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես Մալաթիա տոնավաճառ, այսօրվանից չի գործելու։
Տեսչական մարմինը ժամանակ էր տվել թերությունները վերացելու համար, սակայն ժամկետը լրանալուց հետո ստուգում է իրականացրել, արձանագրել է խախտումներ, որից հետո էլ կայացրել է տոնավաճառի գործունեության կասեցման որոշում։ Ավելի վաղ Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը Panorama.am-ին ասել էր, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, իրավիճակը՝ «հրդեհապայթյունավտանգ»։
Այսօր տոնավաճառի տարածքում հավաքվել են աշխատակիցներն ու բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ:
«Համարյա 700-800 տնտեսություն, անձ, 30 տարի աշխատում է այստեղ շատ խելացի տնօրենի հետ։ Պարտքեր ունենք, տոկոսներ, ուսանողներ, հիվանդներ։ Կոպեկներ ենք առնում։ Մենք ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին, գինը իջեցնում ենք, երբեմն նվեր ենք տալիս։ Մենք ժողովրդին շատ ենք պետք։
Ժողովուրդ ջան, մեր շուկայի հաճախորդներ, դուք էլ մասնակցեք, մեզ թույլ չեն տալիս աշխատենք, պահենք մեր տնտեսությունները»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից Գեղեցիկ Սաքյանը։
Տոնավաճառի աշխատակիցներն ուզում են իրենց ժամանակ տան առկա խնդիրները կարգավորելու համար։ Նշում են, որ 17 կետով խախտումներ են արձանագրվել, 10-12 կետն կատարված է։
Նրանք դիմեցին Նիկոլ Փաշինյանին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին. «Ընտրությունների ժամանակ եկաք շուկա, մենք ձեզ լսեցինք, մենք ձեզ ընտրել ենք, հիմա եկեք ու սրա պատասխանը տվեք։ Պահանջում ենք եկեք այստեղ։
Դուք երբ որ նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդն իմ թիկունքում է, հիմա էլ դուք եկեք, կանգնեք մեր թիկունքին։
Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք, հիմա մենք ենք նեղը։
Հարկային դաշտում եմ 25 տարի, այդքան գումարներ եմ մուծել։ Մի՞թե մենք արժանիքներ չունենք։ Եթե խոստանում ենք, ուրեմն խոսքի տերն ենք, կվերացվեն այդ թերությունները»,- ասաց Գեղեցիկ Սաքյանը։
Աշխատակիցներից Գայանե Տիգրանյանն ասաց, որ իրենք պահանջում են ժամանակ՝ թերությունները շտկալու համար. «Այստեղ հարց կա՞՝ սրա տակ ո՞վ է թաքնված, ի՞նչ են ուզում։ Հրդեհն ընդամենը պատճառ է, թիրախ է, մերը հիմնականում բացօթյա է, հրդեհը բացառվում է»։
«Թող մտածեն՝ այսքան մարդու անհաց են թողնում։ Չի կարելի վերցնել ու 500-600 հոգու մարդ կա ասել՝ դավայ, գնացեք, սոված մեռեք։ Ուզում են փակել, թող տեղ սարքի, մարդկանց բոլորին աշխատանքով ապահովի, բոլորովս թողնենք գնանք, ոչ թե առանց ոչ մի բանի՝ դավայ, փակում ենք, գնում ենք։ Մեզ համար ամեն օրը թիվ է։ Այդ երեք ամիսը կբերի՞, մեզ փող կտա՞, որ մենք վարկ փակենք, վճարենք ուսանողների վարձերը։
Ո՞ւր են պատգամավորները, մի հոգի չի եկել։ Ընտրություններին գալիս են ոտքերներս մոտ, հիմա չկան ընդհանրապես, բա ո՞ւր եք, արա, եկեք։
«Եթե խոսը գնում է հրդեհին, ես կգերադասեմ մենակ ես վառվեմ, բայց երեխեքը սոված չմնան։ Եթե իրենք ասում են՝ վառվում է, վառվում է, մեկն է վառվում, բայց ոչ ընտանիքն է սոված մնում։ դաժշան է դա»,- նշեց մեկ այլ աշխատակից։
Ուղիղ եթերը՝ news.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». «Մալաթիա» տոնավաճառից հետո «Գնունի» շինանյութի շուկան կփակվի՞
- Մալաթիա տոնավաճառում իրավիճակը գնահատվում է հրդեհապայթյունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին