Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը կկատարեն Մոցարտի երկու դաշնամուրի համար կոնցերտը
Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 10-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ ելույթ են ունենալու դաշնակահարուհիներ Եվա Գևորգյանը և Մայա Օհանյանը։ Ծրագրում: Մոցարտ՝ Ծրագրում հնչելու է՝ Կոնցերտ երկու դաշնամուրի համար K.365/316, Շուբերտ՝ Սիմֆոնիա թիվ 4 («Ողբերգական»)։ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը։
Եվա Գևորգյանը սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Մայա Օհանյանը ծնվել է Մոսկվայում: 2011-ից ապրում և սովորում է Վենետիկում: Երաժշտական կրթությունը սկսել է Գնեսինների անվ. ակադեմիայում (պրոֆ. Ալեքսանդր Մայկապարի դասարան): 2015-ին ընդունվել է Վենետիկի “Benedetto Marcello” կոնսերվատորիան, արտեղ նրա դասատուներն էին պրոֆեսորներ Մասսիմո Սոմենցիի, Մյուրիել Չեմինի և Օլաֆ Ջոն Լաներիի ղեկավարությամբ:
Մայան մի շարք ազգային և միջազգային երիտասարդական մրցույթների հաղթող է:
2021-ին Մայան հանդես է եկել Երևանում՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Բեթհովենի թիվ 3 Դաշնամուրի կոնցերտը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
2021-ին Հռոմի Quirinale պալատում Մայան հանդես է եկել Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Մոցարտի թիվ 23 դաշնամուրի կոնցերտի կատարումով (դիրիժոր՝ Է. Թոփչյան):
2021 և 2022 թվականներին Մայա Օհանյանը մասնակցել է Լիլյա Զիլբերշտայնի վարպետության դասընթացներին՝ Սիենայի Accademia Chigiana-ում: Այստեղ նա սկսել է համագործակցությունը երիտասարդ իտալացի թավջութակահար՝ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի (2022) հաղթող Էտտորե Պագանոյի հետ: Այս դուետը արդեն երկու համերգ է ունեցել Թուրինում և Վենետիկում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ նախատեսվում են նրանց համերգներ 2023-ին: Նույն թվականին ծրագրված է Մայա Օհանյանի ելույթը Վենետիկի Sala Grande of Teatro La Fenice թատրոնի նվագախմբի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Գրեմմիի հավակնորդներ Տիգրան Մանսուրյանը, Ալեքսանդր Լիբրայխը և տիտղոսակիր դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միավորվել են մեկ բեմում
- Եվա Գևորգյան. Ես իմ գործի ֆանատն եմ
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը հանդես կգա Երևանում
- Felsner Artists. Եվա Գևորգյանի ձայնը կլսվի աշխարհի մեծագույն բեմերից գալիք տասնամյակների ընթացքում
- Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթի եզրափակչում է
- Երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանին հոտնկայս ծափահարում են Ռուրի փառատոնում
- «Երևանյան հեռանկարներ» փառատոնին ելույթ կունենա Իտալիայից ժամանած Մայա Օհանյանը
- Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային մրցույթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան