«Եվրատեսիլ-2023». Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա մայիսի 11-ին
Նախօրեին «Եվրատեսիլ» երգի մրցույթի էստաֆետը Թուրինից պաշտոնապես փոխանցվել է Լիվերպուլին: Նաև վիճակահանությամբ որոշվել է, թե արտիստները որ կիսաեզրափակչում են հանդես գալու:
Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում` մայիսի 11-ին:
Մրցույթը կայանալու է մայիսի 9-13-ը։
Մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան դուրս են եկել 2023 թվականի մրցույթից:
«Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթել էր Ուկրաինան, երկրորդ տեղում էր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։
Մրցույթի կայքի հաղորդմամբ, հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող իրադարձությունները՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և BBC-ն որոշել են հյուրընկալել Եվրատեսիլ 2023-ը Մեծ Բրիտանիայում 2022 թ. հաղթող Ուկրաինայի անունից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան