«Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի»
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրում է.
«Այսօր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ: Նրանք քննարկել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։
Ավելի վաղ կայացել էր Իսրայելի ՊՆ ղեկավարի հեռախոսազրույցը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»,–նշված էր հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ այս հեռախոսազանգերը տեղի են ունենում Իրան–Ադրբեջան լարվող հարաբերությունների համատեքստում: Այսօր Ալիև մեղադրել էր Իրանին՝ դեսպանատան վրա տեղի ունեցած հարցում «անգործություն» ցուցաբերելու մեջ: Հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը դա անվանել էր «ահաբեկչություն»: Իրանական կողմն էլ խորհուրդ տվել խուսափել դեպքի առթիվ «էմոցիոնալ արձագանքներից»:
Դրան զուգահեռ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը արդեն երկու օր է, ինչ «ռեյդեր» է իրականացնում իբրև իրանցի «լրտեսներ» հայտնաբերելու նպատակով: «Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 39 մարդ, որոնք սադրանքներ և դիվերսիոն գործողություններ են իրականացրել «կրոնական քողի» ներքո: Այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել Իրանի օգտին, չարաշահել են կրոնական ազատությունն Ադրբեջանում, կատարել են իրանական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, որպեսզի խաթարեն Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,–նշված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, զավեշտալի է տեսնել, որ Ադրբեջանը խոսում է «հանդուրժողական ավանդույթներից», բայց առկա միտումները փաստում են, որ հարաբերություններում ստեղծված լարվածության ալիքը դժվար թե արագ մարի, համենայն դեպս՝ ադրբեջանական կողմը, կարծես թե, ավելի շատ սրում է իրավիճակը, քան թե փորձում մեղմել այն»։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Կոստանյան. Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը
- Իրանի ջանքերի արդյունքում Թուրքիա-Սիրիա կարգավորումը տեղափոխվում է հենց «Աստանայի ձևաչափի» հարթակ. Պետրոսյան
- Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը Իսրայելի մասնակցության հարցին
- Հարութ Սասունյան. Իսրայելական հեռուստատեսությունը գարշելի ադրբեջանական քարոզչություն է տարածում Հայաստանի և Իրանի դեմ
- Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի ստեղծողին
- Իրանը շարունակում է մնալ մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով. Ոսկանյան
- Ոսկանյան. Պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան
- Վարդան Ոսկանյան. Փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան