Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ կլինիկայի տնօրենը հստակեցրել է նաև, որ Սաակաշվիլին այսօր չի ցանկացել տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Չխաիձեն պարզաբանել է, որ Սաակաշվիլին ցածր կալորիականությամբ սնունդ է ընդունում, ինչը, պահպանում է միայն նրա կենսական գործառույթները։
Չխաիձեի խոսքով՝ բժիշկները Սաակաշվիլիի պահվածքից հասկացել են, որ երրորդ նախագահը դժվարությամբ է կուլ տալիս սնունդը և փսխում է, ուստի նրան առաջարկվել է արհեստական սնուցում՝ էներգիայի պաշարները համալրելու համար:
«Գլխավորն այն է, որ հիվանդի վիճակը բարելավվի, նա համաձայն է մեզ հետ և ստանում է համապատասխան բուժում»,- նշել է Չխաիձեն։
Ի դեպ, Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում
- Սաակաշվիլուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք
- Կլինիկայի տնօրենը Սաակաշվիլին հորդորել է լիարժեք վերսկսել բուժման կուրսը՝ մահացու ելքից խուսափելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին