ԱՄՆ-ը Կիևին ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի և ավելի մեծ հեռահարության հրթիռներ
ԱՄՆ-ը նախատեսում է Կիևին տրամադրել ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որը կներառի ավելի մեծ հեռահարության հրթիռներ, քան նախկինում մատակարարվել էր: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նշվում է, որ ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային մատակարարել GLSDB փոքր տրամաչափի հրթիռներ, որոնք ունեն մոտ 150 կմ հեռահարություն։
Ըստ Reuters-ի՝ այս շաբաթ ամերիկյան կողմը կարող է հայտարարել ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որից 400 միլիոն դոլարը Կիև կուղարկվի Պենտագոնի պաշարներից, իսկ մնացած 1,725 միլիարդ դոլարը՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունից:
Ըստ գործակալության, նոր տրանշը կներառի Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի, Javelin համակարգերի, զրահատեխնիկայի և GMLRS կառավարվող հրթիռների օժանդակ սարքավորումներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Ուկրաինային F-16 կործանիչներ չի մատակարարի. Բայդեն
- ԱՄՆ-ն իր տանկերն Ուկրաինա կուղարկի տարեվերջից ոչ շուտ
- Ուկրաինան թուրքական ընկերությունից անվճար ստացել է «Bayraktar»-ներ
- ԱՄՆ-ը կիսով չափ ավելացրել է զենքի վաճառքը՝ Ուկրաինային աջակցելու պատճառով
- ԱՄՆ-ն 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել Ուկրաինային