Մինչ կանայք Անդրեա Վիկտորինին փորձում էին հանձնել արցախցի մայրերի նամակը, Ավինյանը նրան հրավիրել էր մանկապարտեզի բացմանը
ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցիայի մասնակիցներն այսօր հույս ունեին արցխացի մայրերի բաց նամակը հանձնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Սակայն նամակն ընթերցելուց հետո հանձնեցին գրասենյակի անվտանգության աշխատակցին։
Նույն օրը Անդրեա Վիկտորինը քաղաքապետարանի ղեկավարության հետ մասնակցում էր վերակառուցված մանկապարտեզի բացմանը։
Դատելով բոլորի ժպտացող դեմքերից ու քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից՝ դեսպանին արցախցի երեխաների մասին անհարմար հարցեր չեն տվել։
Ի դեպ, նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից, և Երևան համայնքի բյուջեից: Այս մանկապարտեզի վերակառուցման արժեքը շուրջ 552 մլն ՀՀ դրամ է:
Տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, լեդ լուսատուներ, փոխվել են նաև դռներն ու լուսամուտները, տանիքի պատերի ջերմամեկուսացում։
Քաղաքապետ դառնալ ձգտող Տիգրան Ավինյանը նշել է, որ 30 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա նույն այս մեթոդով ու չափորոշիչով նորոգվելու են, դառնալու են էներգաարդյունավետ, ավելի քիչ էներգիա են ծախսելու։
Հարակից հրապարակումներ`
- Եռագույն թևնոցներ՝ արցախցի մայրերի պահանջը բարձրաձայնողներին
- Կանգնեցրեք այս տեռորը. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց
- Արցախցի մայրերը բաց նամակ կփոխանցեն Եվրահանձնաժողովի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան