Քաղաքական 15:24 01/02/2023

Կարող են նաև ժեշտից կացարաններ լինել․ ՔՊ-ական պատգամավոր

«Տարրական պայմաններն ապահովված էին, բայց ինչպիսի տարրական պայմաններն էլ ապահովված լինեն, եթե 5 լիտրանոց  բենզինը լցվում է  վառարանի մեջ կրակի վրա, որևէ անվտանգային  պայմաններ չեն կարող  այնքան ապահովված լիներ, որ  վնասներ չառաջանար։ Այլ հարց, որ վնասների հետևանքների առաջացման ծանրության և ծավալի  մեջ կարող էին փոփոխություններ լիներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, որ հրդեհի հետևանքով 15 զինվորների զոհվելու փաստը ցույց տվեց բանակում լուրջ խնդիրների առկայության մասին, զինծառայողները ապրում են կացարաններում, որտեղ տարրական պայմաններն ապահովված չեն։

Նա ասաց, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտում ավտոբենզինը օգտագործվել է  տրակատորների  գործարկման համար, այդ բենզինը կացարանից եղել է  բավականին հեռու, սակայն բերվել է  կացարան։

Լրագրողի դիտարկմանը, որ տուժած զինվորներից մեկը  տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանի արած հայտարարությանը, ով ասել էր, որ զինվորները չեն հասցրել իրենց տեղերից վեր կենալ, հրդեհի հետևանքով զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, իսկ զինվորն ասում է՝ վազվում էին,  փորձում դուրս գալ։

«Իմ տեսակետը հետևյալն է՝  միայն հավատում եմ  քրեական գործով ձեռք բեված փաստերին, ապացույցներին, իսկ եթե լինում են տարբեր խոսակցություններ, դրանք պետք է  ներառվեն քրեական գործում, որոնք պետք է հետագայում հաստատվեն կամ մերժվեն։

Ես կարծում  եմ, որ նաև հնարավոր է այդպես եղած լինել, այսինքն պառկած չլինեն։ Մինչև քրեական գործով բոլոր հանգամանքները չպարզվեն, ես չեմ կարող ասել։

Իսկ փրկարար ծառայության այդ աշխատակցի ասածը որևէ հիմնավորում չունի, նա պետք է համապատասխան մարմիններին  ներկայացնի տվյալներ, թե  որտեղից է իրեն հայտնի նման հանգամանքները»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Իշխող ուժի ներկայացուցիչը նաև հայտարարեց, որ այսօր մշտական տեղակայման վայրերում ցելոֆանապատ, վրանային կացարաններ չկան, բայց կարող են նաև լինել ժեշտից, տարբեր տեսակի կացարաններ։

«Խրամատներում քնապարկերը կեղտոտ են լինում։ Խրամատը հողային շինություն է, նախատեսված է պատրապարվելու համար։ Մի պատկերացրեք, որ խրամատը պետք է լինի սալիկապատ, բաքսի քաշած», -ասաց Խաչատրյանը։

Հարցին, իսկ ինչո՞ւ 15 զինվորի զոհվելու դեպքից հետո սգո օր չհայտարարվեց, նա ասաց. «Մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, Հայաստանում, տարածաշրջանում ամեն պահ կարող է  պատերազմական իրավիճակ լինել։ Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»։

Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի օրերս արած հայտարարությանը, որ սպարապետից հետո բանակ չեն ունեցել, նա ասաց. «Սասուն Միքայելյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ  շատ լավ պատկերացնում է  Զինված ուժերում եղած-չեղածը, եթե անում է որևէ հայտարարություն,  դրա համար կարող են հիմք հանդիսանալ մի շարք հանգամանքները։ Պետք չէ կոնտեքստից կտրել հայտարարությունը։

Մեր բանակում մի շարք խնդիրներ եղել են։ Եղել է որոշակի հնարավորություն որոշակի  մարտահրավերներին դիմակայելու համար, բայց խնդիրը կայանում է  նրանում, որ  հակառակորդ երկրի բանակն այլևս այն բանակը չի եղել, որին մենք պատրաստ ենք եղել դիմակայելու։ Մենք չենք հասցրել կատարել այն  բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին կատարել  հակառակորդ երկրի խնդիրները լուծելու համար։

Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, սակայն ուժերը եղել են խիստ անհամաչափ։ Ուղղակի պետք է  կանխատեսեինք, որ նման իրավիճակ կարող էր ստեղծվել և  տասնամյակներ առաջ  պատրաստվեինք այդ օրվան»։

Ա. Խաչատրյանը նաև ասաց, որ սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակը անկում չի ապրել, այլ հակառակը՝ աճել է.

«Ես անձամբ հանդիպել եմ մեր զինվորների հետ, տեսել, որ նրանց բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան 44-օրյայում, որովհետև մի շարք խնդիրներ այս անգամ հնարավոր է եղել լուծել, բանակն իր ուժերի վրա ավելի շատ էր վստահ, քան 44-օրյա պատերազմից հետո»:

Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային, ՔՊ-ական պատգամավորն ասաց.«Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների։ Ուսումանսիրեք իրենց ռեսուրսները։ 

Այո, մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել։ Բայց մեր ուժերն, իհարկե, չեն բավականացնի, նշածս երկրների հետ լայնածաված ռազմական գործողությունների մեջ մտնելու համար։ Սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}