Իրանի ջանքերի արդյունքում Թուրքիա-Սիրիա կարգավորումը տեղափոխվում է հենց «Աստանայի ձևաչափի» հարթակ. Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սկզբուքային պայմանավորվածություն է կայացվել՝ Իրանին ներգրավել Ռուսաստանի միջնորդությամբ մեկնարկած Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Այս ձևաչափը ստեղծվել էր դեռևս անցյալ տարեվերջին՝ Անկարայի և Մոսկվայի փոխհամաձայնության արդյունքում՝ չի բացառվում նաև հատկապես թուրքական կողմից՝ նաև Սիրիայում Թեհրանի ազդեցությունը թուլացնելու նպատակով։
Մինչդեռ Իրանի կողմից գործադրված ակտիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում Թուրքիա-Սիրիա կարգավորումը տեղափոխվում է հենց «Աստանայի ձևաչափի» հարթակ։
Ի դեպ, նման զարգացման և ռուս-թուրքական հերթական գործարքը ձախողելու իրանական ջանքերի մասին շաբաթներ առաջ կանխատեսել էինք «Տարածաշրջան» հաղորդման շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը Իսրայելի մասնակցության հարցին
- Թեհրան. ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ կհանգեցնի պատերազմի
- «Ալ Ջազիրա». Հետաքննության նախնական տվյալներով՝ Իսրայելը մասնակցություն ուն իրանական գործարանի վրա հարձակմանը
- Defense Express. ԱԹՍ-ի հարձակման ժամանակ Իրանի պաշտպանական օբյեկտները չեն տուժել
- Գարիկ Միսակյան. Իրանի դեմ ԱԹՍ-ների հարձակման պարագայում պետք է մի քանի կարևոր փաստ հաշվի առնել
- Վարդան Ոսկանյան. Փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները
- Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. Վարուժան Գեղամյան
- Աստանայի ձևաչափով հանդիպման ավարտական բանաձևում նշվել է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի
- Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով հանդիպումը տեղի կունենա Սոչիում փետրվարի 16-17-ը
- Աստանայի բանակցություններում Սիրիական ընդդիմությունը կքննարկի միայն հրադադարի ռեժիմին առնչվող հարցեր