Բլինկենն Անդրկովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Լուիս Բոնոյին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես Լուիս Բոնոյին նշանակում եմ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»,-ասվում է ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի գրավոր հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղ համաձայնագրի, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: Պարոն Բոնոն երկկողմանիորեն կփոխգործակցի համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու նպատակով»,-պարզաբանել է Բլինկենը։ Պետքարտուղարի խոսքով, Բոնոյի նշանակումը «հաստատում է այն կարևորությունը, որ ԱՄՆ-ը տալիս է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։
Նախկինում Բոնոն եղել է Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի և ՄԱԿ-ի կազմակերպություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, ինչպես նաև զբաղեցրել է պետքարտուղարի առաջին տեղակալի և տնտեսական և բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդականների պաշտոնները:
Հարակից հրապարակումներ`
- Նեդ Փրայս. Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսությունը ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի անձնական առաջնահերթությունն է
- Բլինկենը Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում խոսել է Ուկրաինայի հարցում ՆԱՏՕ-ի միասնության կարևորության մասին
- Բլինկեն. ԱՄՆ-ն փորձում է կանխել հակամարտության տանող Բաքվի և Երևանի քայլերը
- Բլինկենը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան