Իշխանության թեզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ, ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։
«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստականություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց նա։
Հարցին՝ կարծում է իշխանությանը հետաքրքրո՞ւմ է Լաչինի հարցը, քանի որ տեսնում են տոտալ անտարբերություն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իրականում գործողությունները, որոնք իշխանությունը նախաձեռնում է, սարսափելի թերի է, իշխանությունը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի և այն թեզը, որ շրջանառում է իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի Հանրապետությանը, դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրոք, իշխանությունների գոծողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև իշխանությունների վրա հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնվազն հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։
Անցնող 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգավորությունն իշխանության այն թեզն է, որ Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը և Հայաստանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու հետ կապված ունի հավասարազոր պարտականություն»։
Հարակից հրապարակումներ`
- The Start Fund-ը 350.000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար
- ԱԽ քարտուղարը Ջոֆրի ֆան Լեուվենի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Պատերազմն ու Լաչինի միջանցքի փակումը ևս մեկ անգամ ապացուցում են՝ արցախահայերը որևէ կերպ չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում. Աբրահամյան
- Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանն ունի միայն մեկ պարտավորություն՝ ոչ մի կերպ չխոչընդոտել տեղաշարժը. Արցախի ԱԳՆ
- ԱՄՆ պետքարտուղարը՝ Ալիևին. Անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի երթևեկությունը
- Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հարցը
- Տոյվո Կլաար. Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է
- Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան