Պատերազմից հետո ԵՄ-ից արտահանումը Ռուսաստան նվազել է 47%-ով, դեպի ԱՊՀ՝ աճել 48%-ով
Արևմտյան երկրների կողմից հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո Եվրամիության (ԵՄ) երկրներից Ռուսաստան ապրանքների մատակարարումների ծավալը 2022թ-ի 9 ամիսներին նվազել է 47%-ով։
«Deutsche Welle»-ի փոխանցմամբ, միևնույն ժամանակ, ԵՄ-ից արտահանումը ԱՊՀ երկրներ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 48%-ով։
Ըստ վիճակագրության՝ հակամարտությունից հետո Եվրամիությունը Ռուսաստան է արտահանել 36,3 մլրդ եվրոյի ապրանքներ (մեկ տարի առաջվա 69,2 մլրդ-ի դիմաց)։ Միևնույն ժամանակ, ԱՊՀ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, Եվրամիությունից ստացել են 20,3 միլիարդ եվրոի ապրանք (մեկ տարի առաջվա 13,7 միլիարդի դիմաց)։
Ընդ որում, ԱՊՀ-ի այս երկրներից դեպի Ռուսաստան արտահանումը նույնպես աճել է՝ գրեթե 40%-ով կամ դրամական արտահայտությամբ 9,4 մլրդ եվրոյով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին