Հունաստանի վարչապետը Թուրքիային մեղադրել է «երկակի խաղի» մեջ
Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիկակոս Միցոտակիսի հերթական հայտարարությունները հայտնվել են թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիայի նեգրավվածությանը ուկրաինական ճգնաժամում և նշել, որ պաշտոնական Անկարան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ձեռնարկի հստակ քայլել: Նա Թուրքիային մեղադրել է ուկրաիանական ճգնաժամի պրոցեսում երկակի խաղ խաղալու մեջ:
Հունաստանի վարչապետը նշել է, որ Թուրքիան մի կողմից համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց մյուս կողմից էլ խուսափում է հակամարտող կողմից որևէ մեկի կողքին կանգնելուց: Նա ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ըստ Միցոտակիսի՝ նման իրավիճակում Թուրքիան շահեկան է դուրս գալիս, քանի որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ ունի տնտեսական հարաբերություններ ՌԴ-ի հետ, ինչը չեն կարող իրենց թույլ տալ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: