Ղազինյան. Տոնավաճառի փակումն ունի լայն քաղաքական ենթատեքստ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Փակում են Մալաթիայի տոնավաճառը, ամբողջ լրահոսը ողողված է տոնավաճառի երկու-երեք կնոջ խոսքերով, որտեղ նրանք օգնության են կանչում Նիկոլ Փաշինյանին ու ևս երկու քաղ. ակտիվիստների:
Նախ շատերը չգիտեն, որ այդ տոնավաճառի սեփականատերերը թունդ ընդդիմադիր են այս իշխանությանը, ակտիվ մասնակցություն են ունեցել բողոքի բոլոր ակցիաներին, իսկ տոնավաճառի փակումն ունի լայն քաղաքական ենթատեքստ, որի նպատակն է պատժել իրենց դեմ դուրս եկած ընդդիմադիր գործարարներին:
Բայց սա չէ կարևորը, կարևորն այն է, որ շուկայում աշխատում են մի քանի հարյուր մարդ, որոնցից մի քանի տասնյակը կարող են լինել այս իշխանության կողմնակիցներ: Իսկ մենք բոլորս գիտենք, որ այս իշխանության կողմնակիցները շատ ակտիվ են, ագրեսիվ, նախաձեռնողական և միշտ հայտնվում են առաջին պլանում` տեսախցիկների առջև ու առաջ են տանում իրենց հոգեհարազատ թեզերը:
Բայց զարմանալին այն է, որ ընդդիմադիր լրատվամիջոցները հենց իրենց են գտնում ու խոսեցնում, իսկ ընդդիմության աջակիցները տարածում են իշխանական թեզերն ու գրում են «արդարա, հասնումա»:
Հարգելի գործընկերներ, ինչն է՞ արդար, որ իշխանությունը բռնաճնշում է կիրառում ընդդիմադիր գործարարի նկատմամբ իր քաղաքական հայացքների համար, որ մի քանի հարյուր ազնիվ Հայ մարդ մնում են առանց աշխատանք, որ հաջորդը լինելու են մնացած ընդդիմադիր գործարարներին պատկանող ընկերությունները:
Ոչ, արդար չէ, չի հասնում, այդպես ընդդիմություն չեն լինում, այդպես իշխանություն չեն փոխում, այդպես կողմակիցների շարքերը չեն համալրում. փոխարենը կանգնեք ձեր գաղափարակից գործարարի կողքին, փոխանակ գտնեք տոնավաճառի ընդդիմադիր աշխատակից և նրա մտքերը տարածեք, փոխանակ գնաք կանգնեք այդ մարդկանց կողքին ու պայքարեք, աջակցեք իրենց, գտել եք երկու հատ նիկոլական տիկին, տարածում եք նրանց մտքերն ու կոտրում ընդդիմադիր տրամադրված մարդկանց հավատը պայքարի հաջողությանը:
Ինչի՞ համար, որ ի՞նչ լինի:
Հ.Գ. Խստորեն դատապարտում եմ ընդդիմադիր գործարարների նկատմամբ իշխանական բռնաճնշումները և իմ աջակցությունն եմ հայտնում տոնավաճառի ԲՈԼՈՐ աշխատակիցներին իրենց արդար պայքարում...»։
Հարակից հրապարակումներ`
- «Մալաթիա» տոնավաճառի տնօրենն ու աշխատակիցները գնում են ՔՏՀԱ տեսչական մարմին
- Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք. Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին