Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել Իրանի վրա հարձակմանը Իսրայելի մասնակցության հարցին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք հրեական պետությունը ներգրավված է եղել հունվարի 28-ին Իրանի վրա հարձակման մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ պատրաստվում երբևէ խոսել կոնկրետ գործողությունների մասին: Ամեն անգամ, երբ Մերձավոր Արևելքում պայթյուն է տեղի ունենում, մեզ վերագրում կամ մեղադրում են», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Նա նաև հավելել է. «Ես կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ որպես Իսրայելի վարչապետ, որպեսզի կանխեմ Իրանի կողմից միջուկային զինանոցի ձեռքբերումը, որն ակնհայտորեն ուղղված է մեր դեմ»,- նշել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն հայտարարել է՝ ուժի կիրառման սպառնալիքը կարող է լինել միակ գործոնը, որը կարող է կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը: «Ես կասեի, որ եթե զսպումը չհաջողվի, ապա այլ ընտրություն չի լինի, քան գործել», - ասել է Իսրայելի վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանականը խոստացել է պատասխանել Սպահանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակմանը
- Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի ստեղծողին
- ԵՄ-ն չգիտի, թե ով է կանգնած Իրանի Սպահան քաղաքի վրա հարձակման հետևում. Պիտեր Ստանոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան