Շվեյցարիան կվերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները
Շվեյցարիայի իշխանությունները որոշել են վերանայել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես արտաքին քաղաքական նոր ռազմավարության մաս։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված արտաքին քաղաքականության զեկույցում։
Հայտարարության մեջ նշվոմ է, որ Ուկրաինայում խաղաղության առաջխաղացումը «ներկայումս գտնվում է շատ բարդ իրավիճակում»: Ելնելով դրանից ՝ Շվեյցարիայի իշխանությունները հարկ են համարում վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Հաղորդագրության մեջ նաև հիշեցրել են, որ կառավարությունը պաշտպանել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները: Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Շվեյցարիան ապավինել է իր մշտական չեզոքությանը և շարունակում է հավատարիմ մնալ միջազգային իրավունքի նորմերին։
Հրաժարվելով Ուկրաինային զենք մատակարարելուց՝ Շվեյցարիան Կիևին տրամադրում է մարդասիրական օգնություն և ընդունում հազարավոր փախստականների։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները