Պակիստանի մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 101-ի
Երկուշաբթի օրը Փեշավարում (Հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ՝ Աֆղանստանի սահմանի մոտ) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 101-ի: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ չորեքշաբթի այդ տվյալները հաղորդել է Dawn թերթը՝ վկայակոչելով Խայբեր Փախտունխվայի առողջապահության վարչությունը:
Նրա խոսքով՝ Փեշավարում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 101-ի՝ ստացած վնասվածքներից վիրավորներից մեկի մահվան հետևանքով։ Նշվում է, որ ևս 59 մարդ բուժվում է նահանգի հիվանդանոցներում, նրանցից ութը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի վաղ հաղորդվում էր պայթյունի հետևանքով 100 զոհի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանում մզկիթի պայթյունից զոհերի թիվը հասել է 28-ի
- Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1208-ի
- Հումանիտար աղետ Պակիստանում. ջրհեղեղների հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ, ավերվել է կես միլիոն տուն
- Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 700 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները