Անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները
Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը չորեքշաբթի դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքների պատճառով: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
«Գերմանիայի հյուպատոսությունը կփակվի փետրվարի 1-ին, բոլոր վիզային և անձնագրային հարցերը կասեցված են»,- ասվում է հայտարարությունում։
Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը ևս դադարեցրել է այցելուների ընդունումը։
Ավելի վաղ Ստամբուլում Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։
Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում, որտեղ 2022 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել ահաբեկչություն։ Իսթիքլալի մոտ են գտնվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները։
Ավելւ վաղ ԱՄՆ կառավարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են այցելում։ Հարձակումների ամենամեծ հավանականությունը Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ շրջաններում, Իսթիքլալ փողոցում է։
Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը ևս դադարեցրել է այցելուների ընդունումը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերին զայրացրել են ԱՄՆ-ի զգուշացումները՝ Թուրքիա չմեկնելու վերաբերյալ
- Գերմանիան, հետևելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին