ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց առաջին եռյակում են հաջորդաբար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին և չինացի Դին Լիրենը։
100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (41-րդ) և Հայկ Մարտիրոսյանը (51–րդ):
Կանանց եռյակը հետևյալ տեսքն ունի. չինուհի Հոու Լիֆան, ռուս Ալեքսանդրա Գորյաչկինա և հնդկուհի Համփի Կաներու։
Հայաստանի մարզուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են համապատասխանաբար 35-րդ, 68-րդ, 73-րդ տեղերը: