ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնն ու Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը կհամագործակցեն
Այսօր ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Նազիկ Հարությունյանի և Երեխաների զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի՝ ի դեմս տնօրեն Նարինե Վարդանյանի միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր։
ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնից մանրամասնում են, որ հուշագրի կետերը փոխլրացնող գործունեությամբ փաստում են բազմակողմանի արդյունավետ գործունեություն ոչ միայն ուսանողների, այլև երկու կողմերի աշխատակիցների մասնագիտական զարգացման գործում։
Հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ Իսկ մինչ այդ Ն. Հարությունյանն ու Ն. Վարդանյանը հայտարարեցին, որ նպատակ ունեն փոխադարձության սկզբունքով աջակցել միմյանց և պատրաստ են փոխշահավետ ծրագրերի իրականացման եղանակներով համագործակցել ՄԿԶԿ–ի ուսանողների, մագիստրանտների, շրջանավարտների, ասպիրանտների, հայցորդների մասնագիտական առաջընթացի և գործատու կազմակերպություններին՝ որակյալ մասնագետներով համալրելու խնդիրների լուծման շրջանակում։
Կողմերի համար ընդունելի համարվող եղանակներով նախատեսվում են կոնֆերանսների, սեմինարների, մասնագիտական պրակտիկաի, կլոր սեղանների, Ամառային դպրոցի, խորհրդակցությունների և այլ միջոցառումների պարբերական կազմակերպում, որը կամրապնդի երկու կողմերի միջև համագործակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան