Թուրքիան դրական չի նայում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան
Թուրքիան այս պահին դրական չի նայում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Չորեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Շվեդիայի կողմից վճռական քայլեր չի տեսնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Անկարայի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերվում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց ոչ Շվեդիային։
«Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ այս պահին մենք դրական չենք նայում Շվեդիայի հայտին»,- ասել է Էրդողանը TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է որոշում կայացնել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, ինչը «ցնցելու» է Շվեդիային։
Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղուրանի այրման գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ին Թագավորության անդամակցության գործընթացը դադարեցվել է, սակայն հույս է հայտնել, որ Անկարայի հետ պայմանավորվածություններին կհաջողվի հասնել հուլիսին Վիլնյուսում Դաշինքի երկրների ԱԳՆ գագաթնաժողովում: Ինչպես «Ռիա Նովոստի»-ին հայտնել է Անկարայի աղբյուրը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի եռակողմ մեխանիզմը թուրքական կողմի պահանջով անորոշ ժամանակով դադարեցվել է:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը
- Անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները
- Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
- Ղուրանն այրած դանիացի արմատականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին
- Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
- Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 90%-ը չի աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն