«Հրապարակ». Որոշ խաղաղապահներ բեռների մի մասը տեղափոխո՞ւմ են համապատասխան վճարի դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ երկու ամիս է, ինչ Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, և չնայած միջազգային հանրության հորդորներին, տեսանելի չէ, որ մոտ ապագայում այն կբացվի: Թեպետ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունեն պարտավորություն միջանցքի պատշաճ վերահսկողություն իրականացնելու և անվտանգ ու անարգել երթևեկություն ապահովելու ուղղությամբ, սակայն փաստացի քայլեր չեն ձեռնարկում ճանապարհը բացելու համար: Փոխարենը փորձում են ապահովել Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը, որ սով կամ հակասանիտարական վիճակ չսկսվի:
Սակայն մենք տեղեկացանք, որ որոշ խաղաղապահներ նաև սկսել են հարստանալ Արցախի ողբերգության վրա և բեռների մի մասը տեղափոխում են համապատասխան վճարի դիմաց: Ընդ որում, ախորժակն էլ փոքր չէ` մեկ ֆուռ տեղափոխելու համար մինչև հազար դոլար փող են վերցնում հայերից` տնտեսվարողներ, բարերարներ, մարդիկ, ովքեր փորձում են արցախցիներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել:
Գումարի չափը տարբեր դեպքերում տարբեր է` 20 հազար դրամից մինչև մի քանի հարյուր հազար դրամ՝ կախված ապրանքների գնից ու քանակից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա