«Փաստ». Մի շարք սփյուռքահայ հանրային գործիչներ գտնվում են իշխանությունների թիրախում
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ այս անգամ էլ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստան մուտքն է արգելվել։ Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի իշխանությունները անցանկալի անձ են հայտարարում հենց հայերի ու, կարծես, վերջինը չի լինելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար և առանձնահատուկ սխեմա է մշակված. ավելին, այդ հարցով հատուկ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որն ունի բավականին երկար ցուցակ, որտեղ ընդգրկված են մի շարք սփյուռքահայ ակտիվիստներ, հանրային գործիչներ, որոնք գտնվում են թիրախում։
Մեր աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում հայտնի կդառնան մի շարք առանցքային ներկայացուցիչների անուններ ևս, որոնք հիմնականում հայտնի են ընդգծված հայանպաստ գործունեությամբ, ազգային խնդիրների բարձրաձայնմամբ, պարբերաբար զբաղված են եղել Հայ դատի հարցերով և այլն, այս օրերին էլ բավական ակտիվ են եղել նաև Բերձորի միջանցքի հետ կապված Սփյուռքում միջոցառումներ անցկացնելու գործում և ընդգծված հակափաշինյանական դիրքորոշում ունեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա