Սա փաստ է, որը գործող իշխանությանն օժտում է լկտի անբարտավանությամբ վարվելու մեզ հետ. Աննա Կոստանյան
«Ուզում եմ ցավալիորեն փաստել Լաչինի միջանցքի փակման հարցով քննարկման խորհրդարանական դահլիճի այսօրվա պատկերը: Փաստորեն սա շատ ցավալի փաստ է, որը գործող իշխանությանն օժտում է լկտի անբարտավանությամբ վարվելու մեզ հետ, ինչպես վարվել են ԱԺ այս ամբիոնից»,-խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը՝ մատնացույց անելով քննարկումների ավարտին դատարկված դահլիճը:
Անդրադառնալով ՔՊ ական պատգամավոր Գորգեն Արսենյանի՝ 120 հազար արցախահայությանը և 3 մլն ՀՀ քաղաքացիներին համեմատության մեջ դնելու փորձին՝ Կոստանյանն ասաց, որ փաստացի այն նշանակում է, որ կարելի է արցախահայությանը զոհել 3 մլն հայերին փրկելու համար և նկատեց, որ Արսենյանը սակայն չներկայացրեց երաշխիքներն այդ փրկության:
«Արդյո՞ք ազգային իշխանությունը սեփականաշնորհած քաղաքական իշխանական խմբակը գործուն քայլեր ձեռնարկում է, ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի դեմ տարվող ոտնձգությունների դեմ առնելու կամ ռեալ պայքար տանելու ուղղությամբ, թե ընդամենը պատրանք է ստեղծում»,-հայտարարեց նախկին պատգամավորը և եզրահանգման եկավ, որ միայն պատրանք է եղել, քանի որ իշխանության կողմից որևէ նպատակային գործընթաց չի տարվել:
Կոստանյանի կարծիքով՝ իշխանությունների դեմ պայքարը պետք է լինի իրենց մեթոդներով՝ իրենց խոսքերով՝ հենց իրենց դեմ:
Հիշեցնելով, որ 2020 թվականից հետո իշխանությունները տվել են բազմաթիվ խոստումներ, բայց դրանք հիմնականում չեն իրականացրել՝ ԱԺ նախկին պատգամավորը շեշտեց, որ մի խոստում, այնուամենայնիվ, կատարել են՝ հետևողականորեն կառուցել են ոստիկանապետություն:
Իր խոսքի վերջում նա հայտարարեց, որ իշխանությունները տապալվել են և պետք է հեռացվեն:
Հարակից հրապարակումներ`
- Անթուլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
- ՄԱԿ-ն ունի պարտավորություններ ոչ միայն ճանաչված պետությունների, այլև չճանաչվածների առաջ. Լարիսա Ալավերդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան