Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել․ Թևան Պողոսյան
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը գրում է.
«35 տարի է Հայաստանի և´ իշխանությունը, և´ իրականացվող քաղաքականությունը որոշվում է Ղարաբաղով:
Իսկ այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց` անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններում այլևս Արցախի խնդիրը, իր բոլոր զարգացումներով, դուրս լինի ընտրական պայքարի թեմաներից:
Այդպես հեշտ կլինի իշխանություն պահել և վերընտրվել: Դրա համար է, որ 120 հազարի 54 օրերի զրկանքները «հանուն մայր Հայաստանին լավ լինելու» անտեսվում է, քանի որ թվային դաշտում հեշտ է ասել` դե 3.000.000-ը մեծ է, քան 120.000-ը: Ցավալի է, որ Արցախն այդպես էլ չընկալվեց` իր արժեքով հանդերձ: Իսկ արժեքներն ազգային հերոսների խոսքերում փնտրեք, այն, որ գնում եք Եռաբլուր և իրենց շիրիմներին առջև խոնարվում. չնայած դա էլ երևի այլևս նախընտրական բնույթի գործողություն է դարձել ցավոք:
Հ.Գ. եթե հետևեմ ձեր տրամաբանության, ապա 680.000-ն էլ 3.000.000-ի մոտ ժողովուրդ չի, ընդամենը 1/5 մասնիկն է: Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան