«Ժողովուրդ». Հայկ Կոնջորյանին և Արթուր Հովհաննիսյանին կառավարությունից ասվել է՝ ի վիճակի չեն կառավարել խմբակցությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում նոր կռվախնձոր է դարձել պատգամավորների բացակաների հարցը: Բանն այն է, որ իշխանական պատգամավորների մեծ մասը, օգտվելով հանգամանքից, որ այս օրերին նիստեր չկան, հարկ չեն համարում գալ խորհրդարան ու մասնակցել կուսակցական քննարկումներին:
ՔՊ-ականների այս պահվածքը հիմար վիճակում է դրել Հայկ Կոնջորյանին և Արթուր Հովհաննիսյանին, որոնց ասվել է կառավարությունից, որ ի վիճակի չեն կառավարել խմբակցությունը, համախմբել պատգամավորներին: Խնդիր է դրվել, որ արտոնյալներ չլինեն, ու բոլոր ՔՊ-ականները, անկախ նրանից՝ այդ օրը նիստ կամ քննարկում կա, թե չկա, անպայման պիտի խորհրդարանում լինեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ պատգամավորների գլխին անգամ «ստուգողներ» են նշանակել, որոնք, թուղթը ձեռքին, շրջում են միջանցքներով և հետևում՝ պատգամավորներից ովքեր են եկել, ովքեր՝ ոչ: Հաճախակի բացակայող պատգամավորները սկզբում խիստ նկատողություն են ստանում, իսկ շարունակելու դեպքում՝ նաև պատժվում:
ՔՊ-ականներն այսպիսով հավանաբար ուզում են ցույց տալ, թե իրենք, ի տարբերություն ընդդիմության, շատ են աշխատում, ու կապ չունի իրենց համար՝ նիստ կա թե չկա, ամեն օր պարտաճանաչ գալիս են խորհրդարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա