«ՔՊ-ականները թող նայեն Եռաբլուրին ու հիշեն այն տղաներին, ովքեր դեռ անգերեզման են»
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանն ամբիոնին մոտեցավ նռով ու մոմով։
«Նուռն ինձ համար խորհրդանշում է Արցախը, մասնավորապես, հայկական Ակնան։ Ինձ հետ բերել եմ մոմ Շուշիից՝ Ղազանչեցոցից, որը դեռ պատերազմից առաջ էի բերել ու պահել։ Բերել եմ այստեղ ու թողնում եմ այս ամբիոնին, որպեսզի ՔՊ-ականները, ովքեր մոտենալով այս ամբիոնին ու հայտարարելով՝ Արցախն Ադրբեջան է, հիշեն՝ մենք դեռ նուռ ենք ուտելու Ակնայում, մոմ ենք վառելու Ղազանչեցոցում։
Մի քանի բան էլ եմ ուզում, որ իրենք հիշեն։
Երբ հայտարարում են, որ Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար, թող նայեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ու հիշեն 1,5 միլիոն հայերին, ովքեր մնացին անգերեզման։
Երբ հայտարարում են, որ պետք է բարեկամանություն անենք Ադրբեջանի հետ, թող նայեն Եռաբլուրին ու հիշեն այն տղաներին, ովքեր դեռ անգերեզման են։
Ու հիշեն ամենակարևորը՝ մի օր իրենք պատժվելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հարցով չենք օգտագործել իրավական և դիվանագիտական շտեմարանի և 5 տոկոսը. Ալավերդյան
- Իշխանությունը ոչ թե փակել, այլ բացել է Հայաստանի կործանման ճանապարհը. Արեգնազ Մանուկյան
- Նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
- Այս իշխանությունները տղաներ չեն սիրում, որովհետև նրանք չկարողացան դառնան տղա. Արա Ռոստոմյան
- Օկուպացիայի մասին հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան
- Անթուլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- «Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ
- Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
- Lսումներ` Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքը փակելու թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան