«Հրապարակ». Երեկվա նիստին փոխվարչապետի ներս մտնելու պահին ոչ ոք ոտքի չկանգնեց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի` աշխատանքային այցով Ղազախստան մեկնելու պատճառով կառավարության փետրվարի 2-ի նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով այս օրերին ի պաշտոնե փոխարինում է վարչապետին:
Կառավարության նիստին մասնակցող նախարարներն ինչ-որ պահից սկսեցին ոտքի կանգնել` Փաշինյանի ներս մտնելուն պես, և պատճառաբանեցին, թե դա հարգանքի նշան է, սակայն երեկվա նիստին փոխվարչապետի ներս մտնելու պահին ոչ ոք ոտքի չկանգնեց՝ մատնելով, որ «հարգանքը» «հասնում» է միայն Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ` պարտադրվում է նրա կողմից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա