Անթուլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան
«Հանրային և քաղաքական կյանքը վերջին տարիներին գլխիվայր շուռ է եկել և շոռ է տվել ամեն բան, այդ թվում՝ նաև Արցախում»,- «Հայաստան» խմբակցության նախապատրաստած Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարության նախագծի հանրային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ ԶաքարյանԸ
Նրա խոսքով՝ դրա պատճառը ՀՀ իշխանությւոնների վերջին 4 տարիների միտումնավոր սխալ, կեղծ անողնաշար, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներքաղաքական առումով մորթապաշտ քաղաքականության հետևանք է:
«Ժէր կարելի այսքան շատ սխալների բազմություն գործել ՝չիմանալով, պատահաբար, միամտաբար, չհասկանալով»,- ասաց բանախեսը՝ շեշտելով, որ անսխալ իշխանություն չկա, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են համակարգային սխալները, ինչը քաղաքագիտության տեսություննեում ոչ մի բացատրություն չունի:
Անդրադառնալով արցախյան խնդրին՝ զաքարյանն ասաց.«Անթուլատրելի ենք համարում Արցախի բնակչությա գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները, Հայաստանի և Արցախի անվտանգության դեմ ուղղված նապատակային քաղաքական արկածախնդրությունները, կտրականապես դեմ ենք ցանկացած պայմանավորվածությունների, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավումնքը և միաջազգային ճանաչման հեռանկարները»:
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան