Բրիտանիայի տնտեսության վերաբերյալ ԱՄՀ-ի 2023 թ-ի կանխատեսումը վատագույնն է արևմտյան երկրների շարքում
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանների կանխատեսումը Մեծ Բրիտանիայի տնտեսության համար 2023 թվականի համար ամենավատն է դարձել արևմտյան առաջատար երկրների շարքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների ստվերային նախարար Ռեյչել Ռիվզի խոսքով՝ Միացյալ Թագավորության համար կանխատեսումն «ավելի վատ է, քան Ռուսաստանի, որը բախվել է միջազգային] պատժամիջոցների»։
ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարի երկրի ՀՆԱ-ն կնվազի ավելի քան 0,5%-ով,իսկ «էներգիայի ու սննդի բարձր վճարները կդժվարացնեն բրիտանացիների կյանքը»։ Նշվում է նաև, որ թագավորությունում նկատվում է «կադրերի պակաս, աճող հիփոթեքային վարկեր և հարկեր»։
Ավելի վաղ «Financial Times» թերթը գրել էր, որ երկրին 2023 թվականին սպասվում է տնտեսության մեջ առավել ուժեղ ռեցեսիա՝ համեմատած յոթնյակի խմբի (G7) մյուս պետությունների հետ: Պարբերականի գնահատմամբ՝ համավարակի և Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով առաջացած գնաճային ցնցումը մեծ Բրիտանիայում կզգացվի ավելի երկար ժամանակով, քան որևէ այլ վայրում, ինչի պատճառով երկրի կառավարությունը ստիպված կլինի կոշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան