ԱՄՆ-ում ցանկանում են արգելել 16 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամ Քրիս Ստյուարտը օրինագիծ է ներկայացրել, որով արգելվում է մինչև 16 տարեկան օգտատերերին մուտք գործել սոցիալական ցանցեր՝ նրանց հոգեկան առողջությունը պաշտպանելու նպատակով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մեր ազգի երեխաները հոգեկան առողջության ճգնաժամ են ապրում. Ուստի ես օրինագիծ եմ ներկայացրել 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցցանցերի մուտքն արգելելու մասին»,- ասվում է քաղաքական գործչի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։
Ստյուարտը հավելել է, որ երբեք չի եղել նման «դեպրեսիվ, անհանգիստ և ինքնասպանության հակված» սերունդ։
«Մեր պատասխանատվությունն է պաշտպանել նրանց խնդրի արմատից՝ սոցիալական մեդիայից»,- ամփոփել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան