Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
Միքայել եպիսկոպոս Աջապահյանին օրհնությամբ խորհրդարանում սկսվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի հանրային լսումները:
«Սիրելի հայրեակիցներ, բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց. «Այս լսումները մենք հայտարարության տեսքով կազմակերպել էինք դեկտեմբերի 12-ից անմիջապես հետո, բայց մեր առաջարկությունը ԱԺ ղեկավարությունը չընդունեց, որովհետև նրանք կարճ մարտավարություն իրականացրեցին և իրենց լսումնարեն առաջ տարան»:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները լուրջ ազդեցություն ունեն ՀՀ-ի և Արցախի վրա:
«Մենք գտնվում ենք շահերի բախման կիզակետում՝ ոչ միայն ուժային կենտրոնների կողմից կատարվող միջացառումների, այլ նաև ՀՀ իշխանությունների կողմից վարած քաղաքականության, որը տանում է նրան, որ օրըստօրե սեղմվում է օղակը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա առաջարկեց լսումների ժամանակ ուշադրություն դրաձնել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամի վրա և խոսել դրա լուծամն ճանապարհների մասին:
Երկրորդ հարցի շրջանակներում, ըստ Սեյրան Օհանյանի, կքննարկվի Արցախի հարցի ներկա վիճակը և Լաչինի միջանցքի փակման համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման խնդիրեը, բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և դրա շարունակության անհրաժեշտությունը:
Երրորդ հարցի ներքո «Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկեց դիտարկել Արցախի և Հայաստանի շուրջ առկա ռազմաքաղաքական գործընթացները և դրանից դուրս գալու ելքերը:
Հարակից հրապարակումներ`
- Lսումներ` Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքը փակելու թեմայով
- Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո․ Փաշինյան
- Իշխանության թեզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է. Գեղամ Մանուկյան
- ԱԽ քարտուղարը Ջոֆրի ֆան Լեուվենի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան