«Հրապարակ». Արցախում խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը. Արայիկ Հարությունյանը անցնում է հակագրոհի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում հումանիտար ճգնաժամին զուգընթաց խորանում է նաև ներքաղաքական ճգնաժամը: Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով վերջին ժամանակներում հայտնվել է Արցախի, անգամ հայաստանյան տարբեր շրջանակների թիրախում, անցնում է հակագրոհի: Նախագահին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի հոգուն է հասել, և նա որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները՝ ցույց տալով դրա շարժառիթները:
Նախօրեին Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Արցախում կան պաշտոնյաներ, որոնք սոցցանցերում կեղծ էջերով ապատեղեկատվություն են տարածել։ ԱԱԾ-ն պարզել է, որ ֆեյսբուքյան Artur Baghdasaryan անունով էջը, որը պարբերաբար հայտարարություններ է տարածում այս կամ այն պաշտոնատար անձանց կողմից կատարվող ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ, կեղծանուն է` էջն օգտագործվում է պաշտոնատար անձի կողմից, ով խոստովանել է այդ մասին: Որոշ տեղեկություններով՝ նշված պաշտոնատար անձն Անվտանգության խորհրդի աշխատակից է՝ վարչության պետերից մեկը։
Կան տեղեկություններ նաև, որ նույն հիմնարկից նաև մի կին աշխատակցի են բացահայտել` դարձյալ կեղծ էջ օգտագործող, որի մասին ԱԱԾ-ն դեռևս լռում է: Artur Baghdasaryan օգտատերն ԱԱԾ-ում խոստովանել է, որ իր գրառումներում տարբեր մարդկանց վերագրվող հանցանքներն իրականությանը չեն համապատասխանում, գրառումները կատարվել են անձնական նպատակներով:
Ինչպես հայտնի է՝ մինչև վերջերս ԱԽ-ն ղեկավարում էր Վիտալի Բալասանյանը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ինչը նշանակում է, որ «բացահայտված» պաշտոնյան կարող է կապ ունենալ Բալասանյանի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա