Օկուպացիայի մասին հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան
«Օկուպացիայի մասին Լավրովի երեկվա հայտարարությունը, ընդհանրապես բոլոր այդ հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ, դա Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հայաստանի գործով կայացված վճիռն է»,- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նա հիշեցրեց, որ այդ որոշմամբ Եվրոպական դատարանն արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հիմքով ճանաչվեց Հայաստանի իրավազորությունը և ոչ թե տարածքների օկուպացված լինելու առումով։
«Այսինքն մենք իրականացնում էինք, ըստ Եվրոպական դատարանի, որոշակի արդյունավետ իրավազորություն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները, օկուպացիայի մասին որևէ բառ չեք հանդիպի այդ որոշման մեջ այն դեպքում, երբ որ Եվրոպական դատարանում և մեկ, և մյուս մոտեցումը կա։ Սա մեկ միջազգային փաստաթուղթ, որի վրա մենք միշտ հանգիստ կարող ենք հենվել ու ասել, որ այստեղ որևէ օկուպացիա չկա»,- ասաց Ա. Գյուլումյանը։
Նրա խոսքով, այսօր պետք է կարողանալ օգտվել նախկին որոշումներից և ոչ միայն Եվրոպական դատարանի, նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերից, որոնք որևէ ձևով այդ տարածքի նկատմամբ, այսպես ասած Հայաստանի կողմից, որևէ օկուպացիա չեն ճանաչել, ավելին՝ ճանաչել են, ինչ-որ մի տեղ, կարելի է ասել, դրա անհրաժեշտությունը որպես Հայաստանի հետ Արցախի միացման։
«Մենք չենք փորձում հիմնավորել, որ Արցախի հարցը լինելով հայ-ադրբեջանական հակամարտությունը, Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ և Հայաստանի օժանդակությունը, չնայած մենք ի սկզբանե սխալներ ենք թույլ տվել, հենց թեկուզ հրադադարի պայմանագիրը Հայաստանի կողմից նույնպես ստորագրելով, համենայնդեպս մենք պետք է կարողանաք հիմնավորել, որ դա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ, Հայաստանը չի կարող փոխարինել Արցախի ժողովորդին, չի կարող արտահայտել նրա կամքը, կարող է ընդամենը սատար կանգնել նրանց ինքնորոշման իրավունքին»,- ասաց Ալվինա Գյուլումյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անթուլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- «Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
- Lսումներ` Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքը փակելու թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան