Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի «կրակեն» ենթատեսակով վարակվելու երկրորդ դեպքը
Ռուսաստանում հայտնաբերել է կորոնավիրուսի «կրակեն» նոր շտամով վարակելու երկրորդ դեպքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ կրակեն»-ը XBB.1.5 կորոնավիրուսի մուտացիա է։
«COVID-19-ի շտամների փոփոխականության մոնիտորինգի շրջանակում Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիան հայտնաբերել է Օմիկրոն» XBB 1.5 «կրակեն» ենթատեսակով վարակման երկրորդ դեպքը։ Սեկվենսավորման համար նյութը ձեռք է բերվել Տիվայի Հանրապետությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ հիվանդը վարակը տանում է թեթև ձևով, առանց ծանր կլինիկական հետևանքների։
«Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը նաև հայտնել է, որ քիչ հավանական է «կրակեն»-ի ակտիվ տարածումը։ «XBB.1.5 ենթատեսակն ունի մի շարք բնութագրեր, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ կերպով խուսափել իմունային պաշտպանությունից, սակայն դրա ակտիվ տարածումը քիչ հավանական է թվում», - ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան