Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հիշեցնում է, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում
- Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի դատարանում պնդել են` պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը
- Ադրբեջանը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել. Սալոնիտիսը՝ ՄԱԿ-ի դատարանում
- Հայաստանը խնդրում է ՄԱԿ-ի դատարանին Ադրբեջանի դեմ միջանկյալ մի քանի միջոց կիրառել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան