Նաիրա Զոհրաբյան. Какая муха вас укусила, Сергей Викторович?
«Շոկային, սենսացիոն և սկանդալային»։ Նման որակումներ տվեց քաղաքական-հասարկական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարության մասին խոսելիս։
«Ես զարմացած եմ, որ առ այս պահը Հայաստանի քաղաքական դաշտում միայն Հանրապետական կուսակցության դուխը հերիքեց պատասխանել Սերգեյ Վիկտորովիչի ստահոդ հայտարարություններին»,-ասաց բանախոսն ու ավելացրեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վաթարացման թիվ մեկ դերակատարը Նիկոլ Փաշինյանն է։
Զոհրաբյանի խոսքով, ավելի ուշ կհասկանանք, թե ինչու Լավրովը նման սկանդալային հայտարարություն արեց։ Իսկ մինչ այդ Զոհրաբյանը հայտարարություն ունի՝ ուղղված ՌԴ ԱԳ նախարարին.
«Սերգեյ Վիկտորովիչ, Դուք ստում եք, ստում եք մի քանի կետով, ևս ես հիմա կետ առ կետ կապացուցեմ։ Դուք ասում եք, որ 44-օրյա պատերազմն օրինական էր, քանի որ Ադրբեջանն այլ տարբերակ չուներ տարածքները հետ բերելու։ Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Մինսկի խմբի 30-ամյա գործունեության ընթացքում, որի գերակա, հիմնական անդամներից մեկը եղել է Ռուսաստանը, սահմանել է, որ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման սկզբունքներին հավասարազոր եղել է ազգերի ինքնորոշման իրավունքը»։
Զոհրաբյանը, հեռակա դիմելով Ս. Լավրովին, հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, ըստ որի ազգերի ինքնորոշման իրավունքն եղել է բանակցությունների առարկա, և Արցախի ճանաչման խնդիրը մշտապես եղել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի օրակարգում։
«Ուստի այս առումով Դուք էժանագին մանիպուլյացիա եք անում։ Մանիպուլյացիա երկրորդ։ Սերգեյ Վիկտորովիչ, ես չէ, որ Ձեզ պես լուրջ տղային պետք է դիվանագիտություն բացատրեմ։ Փորձեք տարբերել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից զավթած տարածքները՝ մասնավորապես Հադրութն ու Շուշին, ինչի մասին Դուք ոչինչ չեք ասել,-ասաց Զոհրաբյանը։
Անցում կատարելով Լավրովի հայտարարության հաջորդ հատվածին, ըստ որի, Հայաստանի նախկին իշխանությունները չեն ընդունլ Մինսկի խմբի առաջարկները, Զոհրաբյանը հայտարարեց՝ քրքրել է մամուլը, Մինսկի խմբի կողմից 2008-ից ի վեր նման հայտարարություն չի գտել, ավելին ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանն ընդունում է Կազանյան փաստաուղթը։
«Ուստի, какая муха вас укусила, Сергей Викторович?! Может быть, муха по кличке Алиев?»,-ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը սխալվում է. Ալմաթայի հռչակագրի ստորագրումից առաջ ԼՂ-ն այլևս Ադրբեջանի կազմում չէր. Աշոտյան
- Նաիրիա Կարապետյան. Ինչո՞ւ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի
- Ղազինյան. Լավրովը որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել
- Լավրովը համարում է, որ Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան