«Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ
«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն պատահականորեն լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք»,-Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին տարբեր քաղաքական գործիչների ելույթներից հետո ԱԺ ամբիոնից մոտից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը։
Նա նշեց. «Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, ձեր ասած խոսքերին տե՞ր եք։ Էն որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց դրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները, իր ասածից ու արածից ինչ կարող է լինել։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում։ Ինչ-որ բան երևի մոռացել եք իրականությունից, մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք մենք կանգնած՝ Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի ժողովուրդը։ Անընդհատ Ղարաբաղի 120 հազար բնակիչներ... 3 միլիոն Հայաստանի բնակիչներ։ Պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար։
Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»։
Այս հայտարարություններից հետո դահլիճից արձագանքներ հնչեցին, մասնավորապես՝ «տո դու սկի քո որդու համար պատասխանատու չես» (panorama.am)։
«Դուք ի՞նչ կապ ունեք իմ ընտանիք հարաբերությունների հետ։ Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք։ Ո՞վ եք, արա, դուք։ Դատավարություն եք անո՞ւմ»,- ասաց Արսենյանը։
Դահլիճից կրկին սկսեցին արձագանքել նրա հայտարարություններին։
«Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդն ընտրությունների ընթացքում։ Մենք քաղաքակիրթ իշխանություն ենք, գիտենք ...»,- ասաց Արսենյանը, սակայն խոսքը կիսատ մնաց դահլիճից հնչող ձայների պատճառով։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց. «Պարոն Արսենյան, խնդրում եմ թեմայով խոսեք, Լաչինի միջանցքից և իզուր մի հրահրեք»։
«Մինչև հիմա դուք Լաչինի միջանցքից էիք խոսո՞ւմ։ Մինչև հիմա դուք խոսում էիք Հայաստանի ժողովրդի ընտրության սխալ լինելու մասին։ Սա է ձեր խոսակցությունը։ Միայն դրա մասին եք խոսում, ուրիշ բանի մասին չեք խոսում, չեք կարողանում խոսել, որովհետև խոսելու նյութ չունեք, առաջարկ չունեք Հայաստանի բանկիչներին»,- արձագանքեց Արսենյանը։
Դահլիճում կրկին իրավիճակը սրվեց։
Արսենյանը շարունակեց իր խոսքը. «Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ։ Մոռացեք դա։ Հայաստանում իշխանության կարող եք գալ և Հայաստանի քաղաքականությունը որոշեք միայն այն դեպքում, երբ Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը։ Միակ ձևն է։ Ավարտվել են մնացած բոլոր սցենարները։
Մենք պատասխանատու իշխանություն ենք, որն իրականացնում է իր կողմից հռչակած քաղաքականությունը, ապահովում է Հայաստանի պետական շահերի սպասարկումը»։
Դահլիճից հարց հնչեց՝ Թուրքիան սպառնալի՞ք է Հայաստանին։
«Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից։ Քսենոֆոբիան է վտանգ Հայաստանի համար, որի տարածմամբ զբաղվում եք»,- ասաց Արսենյանը։
«Թողեք խոսի, հետո կստանա իր պատասխանը»,- փորձում էր դահլիճին հանգստացնել Սեյրան Օհանյանը։
«Հայաստանի քաղաքական պատասխանատուներն իրականացնում են իրենց աշխատանքը, շարունակելու են իրականացնել, դուք դրա վար չեք կարող ազդել։ Կկարողանաք ազդել իշխանության վրա, եթե դուք դառնաք այդ իշխանությունը՝ ընտրություններով միայն»,- ասաց Արսենյանը։
«Լռություն, լռեք դահլիճում։ Պարոն Արսենյան... Բոլորին խնդրում եմ լռեք, պետք չի հրահրել։ Ամփոփեք պարոն Արսենյան»,- ասաց Օհանյանը։
Արսենյանը շարունակեց. «Հայաստանի ժողովուրդը շատ պարզ ընկալել է մեր ծրագիրը»։
Սակայն նա չկարողացավ շարունակել խոսքը, քանի որ դահլիճում աղմուկ է։
«Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնել մեր երկիրն այն ռեյլսերին, որից նոր դուրս ենք եկել։ Ավգյան ախոռների մասին եմ ասում։ Մինչև հիմա մարքում ենք, դեռ չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչքան բան պետք է հանենք։ Առավոտից իրիկուն զբաղված ենք դրանով, չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչ պետք է մաքրենք, էլ որտեղից մաքրենք։
Տեղեկացնում եմ՝ ձեր գործունեությունը ուղղեք Հայաստանի պետական շահերի սպասարկմանը։ Այն, ինչ անում եք, չի բխում մեր երկրի շահերից։ Այն գործողությունները, որոնք փորձում եք իրականացնել, այն նպատակները, որոնք փորձում եք սպասարկել, դուք բերելու եք նոր պատերազմի, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ։ Դա պաշտոնապես հայտարարում եմ այստեղից»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
- Lսումներ` Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքը փակելու թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան