88 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պակո Ռաբանը
Մահացել է ֆրանսիացի մոդելավորող և պարֆյումեր Պակո Ռաբանը։ Նա 88 տարեկան էր։ RTVI- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Monde-ը։
Պակո Ռաբանը հիմնեց իր սեփական բարձր նորաձեւության տունը՝ Paco Rabanne-ը: Նրան անվանել են 1960-ականների նորաձեւության հեղափոխականներից մեկը։
«Paco Rabanne նորաձևության տունը հարգում է մեր դիզայների և հիմնադրի հիշատակը, որը մահացել է այսօր 88 տարեկան հասակում», - ասվում է տան հայտարարության մեջ:
Դիզայների մահվան պատճառը չի նշվում։
Պակո Ռաբանը ծագումով բասկ է, իր սեփական՝ Paco Rabanne բարձր նորաձեւության տան հիմնադիրը:
Ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում։ Լայնորեն հայտնի է դարձել 1960-ական թթ.։ Իր առաջին հավաքածուն նա ներկայացրել է 1966 թվականին Փարիզում։
Նրա նորաձեւության կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ նա կատարելագործեց իր ոսկերչական հմտությունները Balenciaga-ում, Dior-ում եւ Givenchy-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա