Ապարանում 26 կաղնի են ապօրինի հատել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում հայտնաբերել են մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ։
Տեսչական մարմնից հայտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ: Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան