Այս իշխանությունները տղաներ չեն սիրում, որովհետև նրանք չկարողացան դառնան տղա. Արա Ռոստոմյան
«Երբ Գուրգեն Արսենյանն իր ելույթի ժամանակ ասում էր՝ այնտեղ 120 հազար մարդ կա, այստեղ 3 միլիոն: Դիմեմ իրեն՝ Գո՛ւգո, քեզ եմ ասում, էդ 5 հազարը 3 մլն-ի մեջ չէի՞ն մտած, ինչո՞ւ տարաք կոտորեցիք, եթե այս քաղաքականությունը պետք է տանեիք»,-խորհրդարանական լսումների ժամանակ ունեցեծ ելույթում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ, 44 օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը Արա Ռոստոմյանը:
Նրա կարծիքով՝ օրվա իշխանության պարտվողական և թուրքահպատակ այդ մոտեցումը բերել հասցրել է ներկա վիճակին:
Հայտարարելով, որ Արցախի շրջափակումն ուղիղ կապ ունի Հայաստանի իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ՝ Ռոստոմյանը նկատեց. «Ասում են, թե աշխարհաքաղաքական շահերի բախում է տարածաշրջանում և մենք հայտնվել ենք այս իրավիճակում: Է 5000 տարի այս տարածաշրջանում ենք ապրել ու բոլորի շահերն էլի համընկել են, բայց երբ, որ ունեցել ենք դավաճան իշխանություն, այդ ժամանակ մեր տարածքները գնալով փոքրացել են, իսկ երբ ունեցել ենք նորմալ իշխանություն, ստեղծել ենք բանակ, հզորացել ենք՝ հետ բերել որոշ մասը, ապրել այս երկում, արարել և զարգացել»:
Նա հայտարարեց, որ օրվա իշխանությունների նման իշխանություն Հայաստանը երբևէ չի ունեցել, որը պարտվելուց բացի, նաև երկիրը տանում են կործանման:
«Պատմության մեջ Նիկոլը կմնա որպես թշնամի ղեկավար: Ինչպես մեր որդիներին տարավ, դավաճանեց ու սպանդի ենթարկեց, նույն ձևով շարունակում է իր չար գործը, վերջին դեպքով՝ Ազատ գյուղում 15 զինվորի ողջ-ողջ այրեցին: Այս իշխանությունն, ի դեմս իր ղեկավարի, տղաներ չի սիրում, որովհետև նրանք կյանքում չկարողացան դառնան տղա, ափսոս, որ գնաց Գուգոն, իրա երեսին նայեի ասեի՝ դուք տղա չկարացաք դառնաք, դրա համար էլ չեք սիրում տղերքին, և անընդհատ իրեց մեղքը գցում են նախկինների վրա: Ես էլ եմ կարծում, որ նախկինները մեղավոր են, իրենց չափով, որ թույլ տվեցին երկրում աճեցնել այսպիսի դավաճաններ: Այդքանով իրենք մեղավոր են եղել»,-ասաց զոհված հերոսի հայրը:
Նա հայտարարեց որ ոչ մի տղա իրեն թույլ չէր տա Եռաբլուրում զոհվածների ծնողներին նման ձևով քարշ տալու հրամանը տալ և ոչ մի տաղա չէր կանգնի այն հարթակի վրա, որտեղից 5 րոպե առաջ քարշ էին տվել ծնողներին:
«Ուրեմն ձեր ամբողջ թիմի մեջ տղա չա, ով էլ որ համարձակվի որևէ բան ասելու՝ պատրաստ ենք կանգնելու իր առաջ և բոլոր պատասխանները տալ»,-հայտարարեց Արա Ռոստոմյանը:
Հարակից հրապարակումներ`
- Օկուպացիայի մասին հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան
- Անթուլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան