Եթե չենք ցանկանում հիվանդանոցներ կառուցել, պետք է մարզադպրոցներ կառուցենք․ Գիլոյան
«ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. զարգացման ռազմավարության» նախագիծն այսօր ներկայացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:
Նախագծի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նրա խոսքով՝ 2023-2030 թթ. ռազմավարությամբ սահմանված նպատակներից մեկը Հայաստանը բարձր նվաճումների երկիր դարձնելն է: Սահմանվել են բավական հավակնոտ թիրախներ, և դրանք իրականացնելու համար առկա են բոլոր հիմքերը:
Ներկայում Հայաստանում գործում է 174 մարզադպրոց, որոնցից միայն 26-ն են ՊՈԱԿ, մյուսները՝ համայնքային պատկանելության մարզադպրոցներ են: Նախարարի տեղակալը կարևորել է հանրապետության բոլոր համայնքներում մարզադպրոցների առկայությունը:
«Եթե չենք ցանկանում հիվանդանոցներ կառուցել, պետք է մարզադպրոցներ կառուցենք»,- շեշտել է Կարեն Գիլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան