Մեր ոլորտում գյանդաներ չկան․Հովհաննես Հովսեփյանը պատասխանել է Իսրայել Հակոբկոխյանին
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան և ես խստորեն դատապարտում ենք աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի իրականության հետ կապ չունեցող ու ինքնանպատակ հայտարարությունները, որոնք ոչ միայն հեղինակազրկում են նրա անունը այլև պատիվ չէ նաև բռնցքամարտի աշխարհի համար:
Հակոբկոխյանը իր անձնական ամբիցիաներն ու խնդիրները փորձում է բարդել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վրա՝ մեղադրելով թե իբր ֆեդերացիան քաղաքական կամ այլ նպատակներով խոչընդոտներ է ստեղծում իր որդում համար: Հայտարարում եմ, որ քաղաքականության մեջ երբեք չեմ եղել, և չեմ էլ պատրաստվում լինել, առավելևս դատապարտում եմ սպորտի քաղաքականացումը ,նաև այդ նպատակներով դրա շահարկումը, որը այս պահին բացահատ կերպով անում է Իսրայել Հակոբկոխյանը:
Նրա որդին` Հարություն Հակոբկոխյանը, հոր դրդմամբ այլ ֆեդերացիայի ներկայացուցիչների անունից մասնակցել է միջազգային տարբեր մրցաշարերի, որը անթույլատրելի ոչ միայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրությամբ, այլև մարզաձևի միջազգային կառույցների EUBC-ի և IBA-ի կողմից: Այդ բոլոր փաստաթղթերը առկա են և մեր ֆեդերացիան պատրաստ է տրամադրել ցանկացած լրատվամիջոցի: Մենք 2021-ին Հակոբկոխյանի տղային ընդգրկել էինք երիտասարդկան հավաքականում՝ հնարավորություն տալով մասնակցել ուսումնամարզական հավաքի և մեկնել Եվրոպայի երիտասարդների առաջնություն: Այդ ժամանակ Իսրայել Հակոբկոխյանը անձամբ ինձ խնդրեց, որպեսզի ինքն էլ որդու հետ մեկնի Եվրոպայի առաջնության՝ պատճառաբանելով, որ նրա անձնական մարզիչն է և կնպաստի, որ որդին լավ արդյունք գրանցի: Հարությունը հենց առաջին մենամարտից պարտվեց, իսկ Հակոբկոխյանը իրեն հատուկ ոճով տգեղ շոու սարքեց, որի համար նրան անմիջապես հեռացրեցին մարզիչների համար նախատեսված ռինգի անկյունից: 2022-ին Հարությունին ընդգրկեցինք արդեն մինչև 22 տարեկանների հավաքականում : Նրա հայրը կրկին խնդրեց որդու հետ գալ մրցավայր ու կրկին չմերժեցի, բայց առաջին իսկ մենամարտում պարտվելուց հետո Իսրայել Հակոբկոխյանը պահանջում էր իր ու իր որդու համար նոր տոմս առնել, որպեսզի արագ վերադառնային Հայաաստան:
Հակոբկոխյանը տղեգ շոուներ, հացադուլներ է սարքել նաև Երևանում, հետո էլ ոմանցից գումար վերցնելով դադարեցրել այդ հացադուլը: Ով է Հակոբկոխյանը, որպես մարդ, ու ով եմ ես որպես մարդ բոլորը գիտեն: Իմ սկզբունքն է, երբեք կողմնապահություն չանել և լինել արդարության կողմից, մինչդեռ Հակոբկոխյանը իր ամբիցիաները առաջ տանելով, շատ դեպքերում նաև իր որդու շահերից ելնելով բազմիցս փակել է շատ երիտասարդ բռնցքամարտիկների ճանապարհ: Ես դա այլևս երբեք թույլ չեմ տա: Բռնցքամարտին քիչ թե շատ մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն, որ ես անգամ իմ որդու համար երբևէ որևէ մեկին չեմ խնդրել: Բռնցքամարտում բոլորը լավ գիտեն, որ ես ոչինչ չեմ խնայում հայկական բռնցքամարտի զարգացման համար: Հատկապես միջազգային ասպարեզում ամեն ինչ անում եմ, որպեսզի հայ մարզիկները բարձր պահեն մեր երկրի պատիվը, իսկ դրա համար մեր հավաքականներում մեզ պետք են ուժեղ մարզիկներ: Ով ուժեղ կլինի, ով կհարգի ֆեդերացիայի կանոնակարգը կլինի մեր հավաքականներում:
Հայկական բռցնքամարտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է կատարել ու մեծ հեղինակություն ձեռք բերել միջազգային ասպարեզում և ես ոչ ոքի թույլ չեմ տա քար գցել կատարված աշխատանքի վրա, լինի դա Հակոբկոխյանը թե մեկ ուրիշը:
Զարմացած եմ նաև այն լրատվամիջոցների վրա, որոնք ցիտում են Հակոբկոխյանի գռեհիկ բառապաշարը՝ դարձնելով դրանք իրենց նյութերի վերնագրեր(Գյադաներ և նման բաներ)։ Բռնցքամարտը տղամարդկային մարզաձև է, և ես ներքին համոզմունք ունեմ, որ մեր ոլորտում գյանդաներ չկան, իսկ եթե կան, ապա բարեբախտաբար նրանք մեր թիմում չեն ու իրենց վարքագծով շատ ակնհայտ առանձնանում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան